Զարիֆ. Իրանը կպատժի ահաբեկիչներին և նրանց աջակիցներին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը ընդգծել է, որ Իրանը կպատժի ահաբեկիչներին և նրանց աջակիցներին:


Հինգշաբթի օրը, ահաբեկիչները, ականապատված ավտոմեքենայով հարձակում են իրականացրել Իրանի հարավ-արևելյան Չաբահար քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 28 մարդ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարը Twitter-ի իր էջում գրել է. «Մենք բազմիցս հստակ ասել ենք, որ նման հանցագործություններն անպատիժ չենք թողնում»:

Զարիֆը հավելել է, որ 2010 թ. Իրանի անվտանգության ուժերը հայտնաբերել և ձերբակալել են Միացյալ Արաբական Էմիրություններից Իրան մտած ծայրահեղականների:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39675