Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշակում է Եվրասիական տնտեսական միության համար վճարային համակարգ ստեղծելու գաղափարը: Այս մասին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ավարտին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, վճարային համակարգի ձևավորումը և փոխադարձ վճարումների իրականացումն այսօր հանձնաժողովում քննարկվող նախաձեռնություններից մեկն է.
«Միության անդամ երկրների Կենտրոնական բանկերը մշակում են ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգը: Այս թեմային ԵՏՀ-ն կրկին կանդրադառնա Կենտրոնական բանկերի աշխատանքի ավարտից հետո»,- ՏԱՍՍ հաղորդմամբ ասել է Տիգրան Սարգսյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39661