Դեկտեմբերի 5-ի Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել:
Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, զիծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին հաջողվել է գտնել, բացի մեկից: Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39634