Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով բերման է ենթարկվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին:
Ընդամենը ոստիկանությունը բերման է ենթարկել երկու մարդու: Հեռուստաալիքի տվյալներով՝ երբ սկսվել է հատուկ գործողությունը, կասկածյալներն սկսել են բնակարանի պատշգամբից ցած նետել զենքը: Գոգոչուրին վարձակալել էր Ամաշուկելի փողոցում գտնվող այդ բնակարանը:
Հատուկ գործողությունն անցկացվել է գիշերը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39617