Bloomberg-ն անվանել է 2019թ-ի համաշխարհային տնտեսության ռիսկերը

2019թ․ երկրների միջեւ առեւտրային հակամարտություններն «ամենադաժանը» կլինեն։ Այսպիսին է Bloomberg գործակալության հաջորդ տարվա կանխատեսումը՝ տեղեկացնում է РБК-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելիության հետեւանքով իրադարձությունների զարգացման սցենարները կարող են տարբեր լինել՝ լարվածության թուլացումից մինչեւ «երկու խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լայնածավալ տնտեսական պատերազմ»։

Գործակալության փորձագետների կարծիքով՝ պետք է հետեւել երեք թեմաների՝ կարող են արդյոք ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն պայմանավորվել փոխադարձ առեւտրի մասին, արդյոք Վաշինգթոնը նոր տուրքեր կսահմանի եվրոպական, կորեական եւ ճապոնական ավտոմեքենաների ու պահեստամասերի համար եւ կվավերացնի արդյոք ԱՄՆ Կոնգրեսը Մեքսիկայի եւ Կանադայի հետ առեւտրային համաձայնագիրը։

Այս ուղղություններից յուրաքանչյուրում առաջացած խնդիրները կազդեն համաշխարհային տնտեսության վրա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39603