Պոմպեոն Իրանին և Չինաստանին մեղադրել է աշխարհակարգը խաթարելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոնպեոն այսօր Ռուսաստանին մեղադրել է Միջին և փոքր հեռահարության հրթիռիների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի խախտման, իսկ Իրանին և Չինաստանին` միջազգային կարգուկանոնը խաթարելու մեջ:


Նա կոչ է արել Եվրոպային օգնել ԱՄՆ-ին, որ վերականգնի համաշխարհային լիբերալ աշխարհակարգը:

«Մոսկվան թունավոր նյութ է կիրառել հենց այստեղ` Եվրոպայում, խախտելով քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան, որի մեջ մտնում է: Եվ Ռուսաստանը մի քանի տարի շարունակ խախտել է միջուկային համաձայնագիրը»,- ասել է Պոնպեոն:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39560