ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ քննություն է սկսվել: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նա ասաց, որ այս պահին դեպքի վայր է ուղեւորվել քննչական օպերատիվ խումբը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ:
Վթարի հանգամանքների մասին այս պահին տեղեկություններ հայտնի չեն: ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ժամը 10:20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մարալիկի տարածաշրջանի լեռներում։ Վթարի հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Բաբայանը եւ մայոր Մովսես Մանուկյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39508