ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է երնթարկվել, երկու օդաչուները զոհվել են: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան րառման մեջ:
Նա իր էջում գրել է. «Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած դդաչուներն են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, Մայոր Մանուկյան Մովսես։ Ցավակցում ենք»,- գրել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ` ժամը 10:20-ի սահմաններում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39502