Վրաստանի նախագահի վարչակազմի ֆինանսավորումը կրճատվում է

Վրաստանի նախագահի նոր վարչակազմի ֆինանսավորումը գրեթե 4 միլիոն լարիով կրճատվում է, իսկ նախագահի պահուստային հիմնադրամը լիովին լուծարվում է:


2019 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակի համաձայն՝ նախագահի վարչակազմի ֆինանսավորումը որոշված է 6 միլիոն լարիի չափով, մինչդեռ պետբյուջեի նախագծի առաջին տարբերակով ֆինանսավորումը չէր փոխվել եւ 2018 թվականի նման 2019 թվականի համար սահմանվել էր 9 800 000 լարիի չափով:


Ըստ որում, պետբյուջեի վերջնական տարբերակով, ենթադրաբար, լուծարվում է նախագահի պահուստային հիմնադրամը, քանի որ մինչ այժմ այնտեղ նշված է զրո լարի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39494