Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել

Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:


Նախարարը կմասնակցի ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին:


Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39420