Yandex-ի «Ալիսան» Ադրբեջանն անվանել է հայերի հողերի վրա ստեղծված արհեստական պետություն

Ադրբեջանում սկանդալ է բռնկվել Yandex ռուսական որոնողական համակարգի «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով։


Օրերս համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Ալիսա» ձայնային օգնականը պատասխանելով հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», պատասխանում է. «Ադրբեջանը հայերի, պարսիկների, լեզգինների և վրացիների հողերում արհեստականորեն ստեղծված պետություն է։ Այդ պետությունը ստեղծվել է հայերի վերջնական ոչնչացման համար։ Ադրբեջանցիները որպես ազգ հայտնվել են միայն 1936 թվականին։ Մինչ այդ կոչվում էին անդրկովկասյան թաթարներ», հայտնում է Panorama.am-ը։


Պարզվել է, որ ձայնային օգնականը փոխանցել է համացանցում ամենատարածված տեղեկատվությունը՝ Yandex որոնողական համակարգի գլխավոր հրապարակումներից:


Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Շամիլ Տագիևը սրա հետ կապված տեսաուղերձ է հղել Yandex-ին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ այդ բողոքից հետո այժմ հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», «Ալիսա» ձայնային օգնականը հաղորդում է տեղեկատվություն Վիքպեդիայում Ադրբեջանի էջից։


2017-ի հոկտեմբերի 10-ին սկսեց գործել Yandex-ի ձայնային օգնականը ռուսալեզու հատվածի համար: Ալիսան կարողանում է տարբերակել խոսքը, որոշել հարցման նշանակությունն ու սինթեզել ձայնը: Նեյրոնային ցանցերի շնորհիվ Ալիսան կարող է հասկանալ և մշակել կիսատ արտահայտությունները, իմպրովիզացիա անել՝ հաշվի առնելով ասվածի համատեքստը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39390