Կրեմլն ի գիտություն է ընդունել Վրաստանում նախագահական ընտրություններում հաղթողի մասին լուրեը և Թբիլիսիից ՌԴ-ի հետ հարաբերությունների հեռանկարների գնահատականն է ակնկալում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախընտրում ենք սպասել առաջին հայտարարություններին, ՌԴ-ի և Վրաստանի հարաբերությունների զարգացման հեռանկարի հնարավոր գնահատականին»,- ասել է նա` պատասխանելով հարցին` ո՞րքանով են ընտրությունների արդյունքները լավատեսական` երկկողմ հարաբերությունների առումով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39340