Վաշինգտոնը հաստատել է, որ Արգենտինայում` «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով` հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին, նախ` կլինի առանձնազրույց, այնուհետև` բուն հանդիպումը, որը կտևի մոտ 1 ժամ:
Պեսկովի նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պարտադիր չէ, որ համաձայնության գան բոլոր հարցերում, սակայն երկխոսությունն է կարևոր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39336