Քաղաքագետ Կարինե Գևորգյանը մեկնաբանել է Վրաստանում Սալոմ Զուրաբիշվիլիի հաղթանակը նախագահական ընտրություններում:
Նա նշել է, որ Վրաստանի և ՌԴ-ի հարաբերությունների կարգավորման ուղենիշը շարունակվելու է, իսկ Զուրաբիշվիլիի հակառակորդի հաղթանակի պարագայում կշարունակվեր Սահակաշվիլիի ուղենիշը ՌԴ-ի նկատմամբ:
Նրա խոսքով, վրացական հասարակության մեջ կա անհանգստություն կապված Վրաստան ահաբեկիչների ներթափանցման հետ ու ժողովուրդը սպասում է իշխանություններից քայլեր այդ ուղղությամբ:
Նա հավելել է, որ Վրաստանում առկա են խնդիրներ գյուղատնտեսության ոլորտում ու այդ հարցերը կարգավորելու համար պետք է կապեր զարգացնել ՌԴ-ի հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39314