Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական С-400 համալիրների մատակարարման համար հաշվարկներն ազգային արժույթներով պետք է տեղի ունենան: Այս մասին նա հայտարարել է Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում:
«C-400 համակարգերի փոխանցումը պետք է տեղի ունենա 2019-ի վերջին, որից հետո երկու երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի համատեղ ջանքերով կիրականացվի ազգային արժույթներով հաշվարկի տեսությունը, որը մենք առաջ ենք քաշել ամենասկզբում»,-ասել է Էրդողանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39304