Թուրքմենստանում կայացել է «Lapis Lazuli» (Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջանցք) նախագծի մասնակից տրանսպորտի նախարարների մասնակցությամբ համաժողովը:
Կողմերը քննարկել են մաքսային, մաքսատուրքերի և նախագծի կյանքի կոչման հետ կապված այլ հարցերը:
«Lapis Lazuli» նախագծով ենթադրվում է աֆղանական Թուրղունդի քաղաքը կապել Աշգաբադի, հետագայում Թուրքմենբաշիի նավահանգստի, Բաքվի, Թբիլիսիի ու Անկարայի հետ, ինչպես նաև վրացական Փոթի և Բաթումի նավահանգիստների հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39279