Մամուլ. Փաշինյանին կարելի է միայն ցավակցել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին կարելի է միայն ցավակցել՝ թիմակիցներն ինչ-որ սխալ հայտարարություններ են անում, իսկ ինքը սկսում է սրբագրել ու ներողություն խնդրել դրանց համար, երբեմն էլ այնքան դժվար է սրբագրելը, որ նյարդային է արձագանքում իր թիմին ուղղված քննադատությանը։ Նախօրեին Սասուն Միքայելյանի հայտարարությունը՝ հեղափոխությունն Արցախյան պատերազմից ավելի կարեւոր լինելու մասին, շատ քննադատվեց, հատկապես ղարաբաղյան պատերազմի մասնակիցների, գեներալների կողմից, ինչին Փաշինյանը երեկ արձագանքել է սպառնալիքներով․ «Ես գալու եմ ձեր հետեւից ու վզներիցդ բռնած՝ դուրս եմ շպրտելու ձեզ կաբինետներից», «Բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա», «Դուք էս երկրի փողոցներով չպետք ա քայլեք, ձեր տեղը բանտերում ա, եւ դուք հայտնվելու եք բանտերում», «Ոմանք էս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու, որովհետեւ բոմժ են եղել» եւ այլն»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հատկապես զարմացրել է Սերժ Սարգսյանի երկար ելույթը՝ մոտ 2 ժամ տեւած, որի ժամանակ նա ամեն ինչից խոսել է, անգամ ներողություն է խնդրել ՀՀԿ-ականներից, որ նրանց վերջին ամիսներին այդքան հայհոյել են։ Կարծես հասկացրել է, որ ինքը գիտակցում է, որ իր պատճառով են նաեւ հայհոյում։ Բայց բոլորին զվարճացրել է Սերժ Սարգսյանի պատմությունը Տաճատ Վարդապետյանի մասին, երբ ՀՀԿ առաջնորդը Տաճատի ձայնով փոխանցել է իրենց երկխոսությունը։ Պատմել է, որ Տաճատ Վարդապետյանը եկել է իր մոտ եւ փորձել է համոզել, որ ինքը դավաճան չէ, չնայած անցել է իշխանության կողմը, այլ «ժողովրդի կամքն է կատարել, ժողովրդի թելադրանքով է գործել»։ Սերժ Սարգսյանը պատմել է․ «Ասեցի՝ Տաճատ, հայ ժողովրդի պատմության ընթացքում քանի՞ դավաճան գիտես։ Ասաց՝ շա՜տ։ Ասեցի՝ Տաճատ ջան, իսկ նրանցից քանի՞սն են խոստովանել, որ դավաճան են»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի հակադարձումներին, ՀՀԿ-ն պնդում է վերջինիս կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեսել է, թե ինչպես են ավտոբուսներով պետական տարբեր հիմնարկների աշխատողներին տանում «Իմ քայլի» հավաքներին։ «Ինչքան էլ վարչապետն ասի, թե չկա վարչական լծակի կիրառում, բայց մենք տեսանք, որ Վանաձորում մի քանի ավտոբուսներով պետական աշխատողներ՝ ոստիկանական շարասյունի ուղեկցությամբ, ինչպես կասեին՝ «կուլտուրական» ուղեկցում էին հրապարակներ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ»թերթի տեղեկություններով` վերջերս կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի հարաբերությունները: Պատճառը ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն էապես սահմանափակելու` նախարարության նախաձեռնությունն է: ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկումների ժամանակ տեսակետ է հնչել, որ ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, դրանք կոռուպցիայի աղբյուր են, ուստի պետք է դրանք կրճատել: Պատահական չէ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2017թ. տարեկան զեկույցում եւս արձանագրումներ կան ՊԵԿ-ի արտաբյուջետային միջոցների օգտագործման մասին, ուստի որոշվել է այդ գումարները պարզապես կրճատել: ՊԵԿ-ից չմեկնաբանեցին «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերը, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից այս կապակցությամբ տեղեկացրին. «Երկու գերատեսչությունների միջեւ որեւէ լարվածություն չկա: Բայց աշխատանքային քննարկումներ են, եւ ամբողջ գործընթացը եղել է բաց ու թափանցիկ ե՛ւ բյուջետային քննարկումների ընթացքում, ե՛ւ կառավարության նիստում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Դվին» հյուրանոցում ՀՀԿ քարոզարշավի մեկնարկն անցել է աննախադեպ ուրախ՝ ներկաներն այնքան են պարել Աշոտյան-Շարմազանով զույգի հետ, որ հեռացել են կաղալով։ Սերժ Սարգսյանը ներկա չի եղել, առաջնորդի ֆունկցիան իր վրա է վերցրել ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։ Հիմնականում խոսել է անվտանգության հարցերից, ներկա են եղել Արա Բաբլոյանը, Գալուստ Սահակյանը, Հակոբ Հակոբյանը՝ Պիվի Հակոբը, որը չի առաջադրվել, նույնիսկ Խոսրով Հարությունյանը եւ գրեթե բոլոր ռեյտինգայինները, բացի Մենուա Հարությունյանից եւ Վահրամ Բաղդասարյանից, իսկ Շուշան Պետրոսյանն անգամ երգել է։ Արմեն Աշոտյանն էլ Սողոմոն թագավորի իմաստաբանությամբ մխիթարել է թիմակիցներին՝ «սա էլ կանցնի»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Սարոյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ավարտվել է առանց արդյունքի՝ առողջական ծանր վիճակում գտնվող Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված։ Մենք հետաքրքրվեցինք վարչապետի խոսնակ Արման Եղոյանից վարչապետի կողմից Սեյրան Սարոյանին ընդունելու մասին։ Նա ասաց․ «Վարչապետն օրվա ընթացքում աշխատանքային տարբեր հանդիպումներ է ունենում․ որոնց մի մասը լուսաբանվում է, մի մասը՝ ոչ»։ Սեյրան Սարոյանը, որ վարչապետի հետ հանդիպմանը մի քանի հարակից խնդիր էլ ուներ լուծելու՝ նաեւ իր եւ այլ զինակից ընկերների ապագայի մասով, մեկ շաբաթ առաջ վերադարձել է Մոսկվա։ Իսկ Ֆրանսիայից օրերս կրկին Հայաստան է ժամանել Գրիգորյանի օնկոլոգ բժիշկը՝ Նորբերտ Ավետյանը, որն օդանավակայանից՝ պայուսակով, ուղիղ մեկնել է «Երեւան» քրեակատարողական հիմնարկ։ «Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատել է կրիտիկական, էպիկրիզի վերջում պահանջել է գրել՝ ազատություն Արցախի հերոսին»,- ասաց գեներալ Մանվելի հայաստանյան բժիշկ Արտակ Մանուկյանը։ ԱԱԾ «մատյանում» գրեցիք դա ու Դուք էլ ստորագրեցի՞ք դրա տակ։ «Այո, ես էլ ստորագրեցի, բժիշկ Նորբերտը թելադրում էր, ես գրում էի, ինքը հայերեն չգիտի։ Ի դեպ, նա վերջին արտահայտությունը կրկնեց մի քանի անգամ»։ Բա ԱԱԾ-ն ի՞նչ ասաց։ «Որեւէ բան չասաց․ մենք կոնսուլտացիայի էինք»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցավ մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը 2008թ. տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերցնելու բողոքի քննությունը։ Երեկ այս կապակցությամբ դատարանը որեւէ որոշում չկայացրեց, այլ դատական նիստը երեկ ընդմիջվեց եւ կշարունակվի արդեն այսօր: Այս դատաքննությունը բավական ուշագրավ պայմաններում է անցնում. դատարանում որպես մեղադրող կողմ ներկա է գտնվել անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ընդ որում, նա բավական ակտիվ է եղել՝ ներկայացնելով Քոչարյանին կրկին կալանավորելու որոշման օգտին փաստարկներ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավապահ համակարգի հնաբնակները դժվարացան հիշել մի դեպք, երբ գլխավոր դատախազն անձամբ մասնակցի որեւէ մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ դատաքննությանը. անգամ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալների դեպքում այդպես չի եղել:


Արթուր Դավթյանի ներկայությունը պատահական չէ. ի վերջո, Քոչարյանի գործը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի. գործ ունենք ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու հարցի հետ, ընդ որում՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի շրջանակներում: Եւ հիմա իրավապահ ողջ համակարգը լծվել է գործին, իշխանությունները լրացուցիչ զգոնություն են դրսեւորում, որպեսզի որոշման հիմքերն առավել քան հիմնավորված լինեն, այլապես դա հնարավորություն կտա Քոչարյանի փաստաբաններին ՄԻԵԴ-ում բողոքարկելու` կատարվածը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդում: Մեկ փաստ էլ. այս գործով դատավորը Ռուբեն Մխիթարյանն է: Նա դատավոր է նշանակվել 2013թ. սկզբին` պաշտոնավարելով Արարատի եւ Վայոց ձորի մարզերում, ասել է թե` Քոչարյանի իշխանավարման օրոք չի պաշտոնավարել: Այնպես որ, Մխիթարյանը որպես դատավոր մասնակցություն չի ունեցել 2008թ. մարտի 1-ի քաղբանտարկյալների գործերին: Մինչդեռ նախորդ անգամ վերաքննիչ դատարանում, երբ կալանքից ազատ արձակվեց Քոչարյանը, այդ գործը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը եղել է քաղբանտարկյալների դեմ անարդարացի դատավճիռներ արձակողներից մեկը:


«Փաստ» թերթը գրում է. «Զբաղվածության պետական գործակալության կողմից գործատուների շրջանում իրականացված վերլուծությունների արդյունքները որքան էլ զարմանալի են, այնքան էլ անսպասելի: Վերջին ուսումնասիրությունն իրականացվել է 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին, գործատուների շրջանում և ընդգրկել է Երևանն ու մարզերը՝ հետապնդելով մի քանի նպատակ: Անդրադառնանք դրանցից մեկին՝ թափուր աշխատատեղերին, բացահայտենք, թե որոնք են դժվար համալրվող աշխատատեղերը և պարզենք, թե ինչն է դրանց թափուր մնալու պատճառը: Թափուր աշխատատեղերի մասով ուսումնասիրված կազմակերպություններից 305-ում գրանցվել է 846 թափուր աշխատատեղ: Պարզվել է, որ մասնագետի կարիք կա բոլոր ոլորտներում՝ իշխանության և կառավարման մարմինների բոլոր մակարդակներում, ներառյալ հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներ: Բարձր որակավորման ինժեներների, օպտիկների, ծրագրավորողների, բժիշկների, գյուղատնտեսների, դեղագետների, տեխնոլոգների, հոգեբանների, միկրոբիոլոգների կարիք նույնպես կա հանրապետությունում: Դժվար են համալրվում նաև այգեպանների, ծաղկաբույծների, կահույքագործների, թանկարժեք քարեր մշակողների, էլեկտրաեռակցողների, կոյուղագործների, եռակցողների, ծեփագործների, որմնադիրների, կռունկավարների, շարժիչագործների, ֆրեզերագործների, խառատների, փականագործների, գորգագործների, հացաթխման արտադրության, ջերմային տնտեսության բանվորների, եվրոդռներ և պատուհաններ պատրաստողների աշխատատեղերը:


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ թափուր աշխատատեղերի լրացման դժվարություն ունեն հետազոտված կազմակերպությունների շուրջ 5%– ը: Վերջինները դժվարությամբ են լրացնում ինժեներների, բժիշկների, տնտեսագետների, ծրագրավորողների թափուր աշխատատեղերը: Եվ եթե ինժեներների և ծրագրավորողների թափուր աշխատատեղերը դժվար են համալրվում ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան ցածր որակավորում և ոչ համարժեք կրթություն ունենալու պատճառով, ապա բժիշկների պարագայում դժվարությունները առավելապես պայմանավորված են մարզերում համապատասխան որակավորում ունեցող բժիշկների բացակայության հետ: Ինչ վերաբերում է խառատների, փականագործների, ծեփագործների, եռակցողների, կռունկավարների, շարժիչագործների, ֆրեզերագործների, վերելակների մոնտաժողների, թափուր աշխատատեղերի դժվար համալրմանը, ապա դրա պատճառը նույնպես համապատասխան որակավորման և աշխատանքային փորձի պակասն է: Մի շարք թափուր աշխատատեղերի լրացման դժվարություններն էլ կապված են աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների, ցածր վարձատրության, չկարգավորված կամ հերթափոխով աշխատաժամանակի, տարիքային սահմանափակման հետ: Այսինքն, այնպես չէ, որ Հայաստանում թափուր աշխատատեղ չկա, բայց հարց է ծագում, թե ինչպես պետք է գործատուն կարողանա աշխատանք փնտրողին գտնել, երբ չկա մեկ միասնական հարթակ: Ինչ վերաբերում է գործատուների պահանջներին, ապա դրանք շատ հաճախ այնքան ուռճացված են լինում, որ միջին հմտությունների տեր անձնավորությունը նույնիսկ ռիսկ չի անում մոտենալ թափուր աշխատատեղի հայտարարությանը, էլ չենք ասում՝ դիմելու մասին: Ի վերջո, գործատուի աշխատանքի հաջողությունը լավ աշխատակիցներ ունենալու մեջ է: Ուստի, բնական է, որ շահագրգռվածությունը երկկողմանի պետք է լինի: Հակառակ դեպքում, ռոբոտացման այս դարաշրջանում մարդն ամբողջությամբ կարող է կորցնել ոչ միայն սեփական մասնագիտությունը, այլև ընդհանրապես մասնագիտություն ունենալու ցանկությունը»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39229

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel