ԱՄՆ-ը կոչ է անում ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Պյոտր Պորոշենկոյին` մասնակցել Կերչի նեղուցում իրավիճակի կարգավորման գործին: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունում:
«Մենք կոչ ենք անում կողմերին` զսպվածություն ցուցաբերել և հետևել իրենց միջազգային պարտավորություններին ու պարտականություններին: Մենք կոչ ենք անում նախագահ Պորոշենկոյին և Պուտինին մասնակցել իրավիճակի կարգավորմանը: Հաստատում ենք մեր աջակցությունը «նորմանդական քառյակ»-ի ձևաչափին»,- ասվում է հայտարարությունում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39185