Ասադը կադրային լուրջ ձևափոխումներ է կատարել կառավարությունում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախարարների կաբինետում փոփոխություններ է կատարել` նշանակելով 9 նախարարի, այդ թվում` 2011-ից ի վեր առաջին անգամ փոխելով ՆԳՆ ղեկավարին:


ՆԳՆ նոր ղեկավար է նշանակվել Մուհամադ Հալիդ ար Ռահմոնը: Բացի նրանից, նշանակվել են տուրիզմի, կրթության, ջրային ռեսուրսների, ներքին առևտրի և սպառողների պաշտպանության, բարձրագույն կրթության, բնակարանային շինարարության, արդյունաբերության ու կապի, բարձր տեխնոլոգիաների նախարարները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39183