Ռուսաստանի հրթիռային զինանոցում չկան հրթիռներ, որոնք հակասում են Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Ռյաբկովը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ երկար ժամանակ ԱՄՆ-ը ՌԴ-ին մեղադրում է համաձայնագիրը խախտելու և դրան հակասող հրթիռներ կիրառելու մեջ, սակայն ապացույցներ չի ներկայացրել:
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը հաստատել է, որ դուրս է գալու համաձայնագրից, հարցը միայն ժամկետների մեջ է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39156