ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերությունը կարող է նպաստել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առկա ճգնաժամի լուծմանը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
«Այսօր, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության զարգացման բարձր տեմպերը, նպատակահարմար է խոսել «ինտեգրացիաների ինտեգրացման»՝ երկու փոխկապակցված եւ սիներգետիկական համաշխարհային ինտեգրացիոն բեւեռների՝ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի փոխշահավետ, իրավահավասար եւ բազմապլանային գործընկերության մասին: Նման գործընկերությունը կդառնա համաեվրոպական անվտանգության կայուն ճարտարապետության պահպանման գրավականը»,- նշել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39155