ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդի ընթացքում կփոխարինի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Այս մասին Միրզոյանը տեղեկացրել է Facebook-յան իր էջում:
«Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում», - գրել է նա:
Հիշեցնենք, Փաշինյանը մեկնել է արձակուրդ նախընտրական քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար: Քարոզարշավը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 26-ին և կտևի 12 օր: Դեկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացիները կընտրեն նոր խորհրդարան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39142