Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հերթական անգամ հաստատել է, որ Իրանը շարունակում է կատարել այն պարտավորությունները, որոնք տրվել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում:Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
«Իրանը կատարում է միջուկային ծրագրի հետ կապված պարտավորությունները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: Շատ կարեւոր է, որ Իրանը շարունակի ամբողջությամբ կատարել այդ պարտավորությունները»,- հայտարարել է Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39068