ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կվերադառնա Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրի կատարմանը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը կհետևի ցանկացած նշանի: «Դա լավագույն ելքը կլինի: Մենք ցանկանում ենք, որ հենց դա կատարվի»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է դուրս գալ վերոհիշյալ համաձայնագրից, քանի որ ՌԴ-ն չի կատարում այն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39054