Եվրամիությունը և Վրաստանը եկել են համաձայնության՝ 25 նախագծերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ բիզնեսի և տնտեսության աջակցության ոլորտներում, նաև տրանսպորտի և կրթության զարգացման հարցում:
Եվրոպական հանձնաժողովի և Վրաստանի կառավարության պատվիրակության անդամների աշխատանքային հանդիպումից հետո ստորագրվել են Վրաստանի տարեկան գործողությունների ծրագիրը և ֆինանսական համաձայնագիրը:
«ԵՄ-ի հետ հարաբերությունները, համագործակցությունն ակտիվացնելու Վրաստանի ցանկությունն ու պարտավորությունը վկայում են այն մասին, որ մեր հարաբերություններն առաջնահերթություն են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39050