Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր ընտանիքի հաշվեհամարները և անաշարժ գույքը կալանքի տակ են, իր կարողությունը շատ ավելի քիչ է, քան վրացի մյուս պատգամավորներինը:
«Ես մարդ եմ, որը շուրջ ինը տարի նախագահ է եղել և ոչինչ չունեմ: Ես տասն անգամ ավելի քիչ կարողություն ունեմ, քան Բեսելին և Սեսիաշվիլին՝ չնայած որ ամբողջ աշխարհը ճանաչում է ինձ»,- «Պալիտրանյուս» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սաակաշվիլին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39006