Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ տրակտորներ կարտադրեն Թուրքիայում

Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ տրակտորներ կարտադրեն Թուրքիայում՝ տարեկան մինչև 3000 հատ: Այդ մասին հայտարարել է «Գյանջայի ավտոմոբիլային գործարանի» դիտորդական խորհրդի նախագահ Խանլար Ֆաթիևը:


«Մինսկի տրակտորների գործարանը և Գյանջայի ավտոմոբիլային գործարանը համատեղ գործունեություն կծավալեն Թուրքիայում: Առաջին տարում նախատեսվում է արտադրել 500-1000 տրակտոր, հաջորդ տարի՝ արդեն 3000 տրակտոր»,-ասել է Ֆաթիևը, հայտնում է Ինտերֆաքսը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38935