ՌԴ-ն կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել սիրիական Էթ Թանֆայի շուրջ գտնվող գոտու բռնագրավումը, որտեղ տեղակայված է փախստականների խոշոր «Ռուկբան» ճամբարը: Այդ մասին ասել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը: Նա այդ հարցով դիմել է ՄԱԿ-ին և համաշխարհային հանրությանը:
«Դա ինքնաբերաբար կհանգեցնի «Ռուկբանի» խնդրի կարգավորմանը, իսկ փախստականները կկարողանան իրենց տներ վերադառնալ»,- ասել է գեներալը:
Պենտագոնը պնդում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան և դաշնակից զինված խմբավորումներն այնտեղ պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38889