ԱՄՆ-ն դիտարկում է ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիայի իշխանություններին արտահանձնելու հնարավորությունը, հաղորդում է NBC-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ FBI-ին և արդարադատության նախարարությանը հրահանգել են կրկին բացել արտահանձնման գործը:
Բացի այդ, Ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարված է ստուգել ԱՄՆ-ում Գյուլենի բնակվելու օրինականությունը:
«Նրանք ասել են, որ Սպիտակ տունը հատկապես ցանկացել է մանրամասներ ստանալ ԱՄՆ-ում Գյուլենի բնակվելու մասին: Հարցին ծանոթ երկու անձանց համաձայն`Գյուլենը գրին քարտ ունի: Նա 1990-ից ի վեր Փենսիլվանիայում է բնակվում»,- նշում է NBC-ն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38885