Փենսն ու Պուտինը հանդիպել են

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելաասիական գագաթաժողովի շրջանակում քննարկել են երկու երկրների ղեկավարների` G20-ի գագաթաժողովի շրջանակում նախատեսված հանդիպմանն առնչվող թեմաներ: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը:


Պուտինը և Փենսը ողջունել են միմյանց և կարճ զրույց ունեցել, որին միացել է նաև ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38863