Արևմյան Ասիայում ավարտվել է ԱՄՆ-ի գերիշխանության ժամանակաշրջանը. իրանցի գեներալ

ԻԻՀ-ի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հայտարարել է, որ Արևմյան Ասիայում ավարտվել է ԱՄՆ-ի գերիշխանությունն և Իրանի նախաձեռնությամբ իսլամական իշխանության ժամանակներն են սկսվել:


Նրա խոսքով, Արևմտյան Ասիայի տարածաշրջանը վերածվել է հանցագործ ԱՄՆ-ի պարտության մեծ դաշտի:


Գեներալ Մուսավին ասել է. «Վերջին տասնամյակների ընթացքում Իրանն ու դիմադրության ճակատը՝ ռազմական, քաղաքական, մշակութային, մտային ու անվտանգության ոլորտներում բազում սպառնալիքներ են դիմագրավել: Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ը և Եմենում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի համատեղ հանցագործությունները, արտասահմանում իրանաֆոբիայի տարածումը և Իրանի ժողովրդի դեմ ծավալուն պատժամիջոցների գործադրումը չեն կարողացել կասեցնել Իրանի առաջադիմության ուղին և չնայած բազամատեսակ ու ծավալուն սպառնալիքներին, Իրանը արագ տեմպերով է առաջադիմել և այսօր տարածաշրջանում որոշիչ դերակատարություն ունի»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38850