Քիչ առաջ կալանավորվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:
Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատում են նաեւ Հատուկ քննչական ծառայությունից:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի բողոքը՝ գրավի որոշումը վերացնելու վերաբերյալ:
Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38847