Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ Արգենտինայում կայանալիք` G20-ի գագաթաժողովի ժամանակ: Գագաթաժողովը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեբերի 1-ը:


«Մենք պատրաստ էինք հանդիպել Փարիզում, սակայն, արդեն նշել ենք, որ չէինք ցանկանում խանգարել նման մեծ միջոցառումներին… Պայմանավորվել ենք հանդիպել Բուենոս Այրեսում, եթե ստացվի, մենք մեր կողմից պատրաստ ենք», -ասել է Պուտինը Սինգապուրում Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթաժողովի արդյունքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38837