ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունները, թե ՌԴ-ը Սիրիայում ցամաքային գործողություն է նախապատրաստում:
Մինչ այդ, CNN հեռուստաընկերությունը հղում անելով Պենտագոնի անանուն աղբյուրների հայտարարել էր, որ ՌԴ-ը նախապատրաստվում է Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնել:
Պեսկովը նշել է, որ CNN-ը կարող էր և խառնել: "Նրանք նույնիսկ խառնում են Պուտինին Ելցինի հետ", - ասել է Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը:
Պեսկովը հայտարարել է, որ կարող է ևս մեկ անգամ հիշեցնել Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ ՌԴ-ը չի մասնակցելու Սիրիայում ցամաքային գործողությանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/3875