Գազի և էլեկտրաէներգիայի սակագները հնարավոր է իջեցնել. Մելքումյան

Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը հայտնաբերել է պահուստներ, որոնք թույլ կտան նվազեցնել գազի և էլեկտրաէներգիայի սակագները: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց նշված հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:


Ընդ որում, նա շեշտեց, որ սա պոպուլիզմ չէ.


«Սա պոպուլիզմ չէ: Հանձնաժողովի նիստին ներկա ՀՀ էներգետիկայի նախարար և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ևս փաստեցին, որ կան գործոններ, որոնց գործադրմամբ դա հնարավոր է»,- ասաց նա:


Մելքումյանը նաև տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կհրավիրի ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն հստակ հաշվարկներ, որոնք թույլ կտան գների իջեցումը: Նա հույս հայտնեց, որ փետրվարից երկրում կգործեն այնպիսի սակագներ, որոնք արտացոլում են առկա իրողությունները: 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38738