Հայաստանի Հանրապետությունը քննարկում է շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերումը: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասախան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ բազմաֆունկցիոնալ օդուժի ստեղծման նպատակով քննարկվում է նաև այլ երկների արտադրության կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման հարցը:
Կոմերսանտը 2018 թվականի հունիսին հայտնել էր, որ ՍՈւ-30ՍՄ կործանիչները կարող են հայտնվել հայկական զինանոցում մինչև 2024 թվականը. Երևանը պլանավորում է ձեռք բերել առնվազն 1 էսկադրիլիա՝ 12 հատ օդանավ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38676