Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի «Թուրքական հոսք» գազամուղի ծովային մասի կառուցման ավարտական արարողությանը:
Այդ մասին նոյեմբերի 12-ին հայտնել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ՌԴ ղեկավարի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովին:
«Հանդիսավոր արարողությանը կմասնակցի նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Միջոցառումը կկայանա Ստամբուլում նոյեմբերի 19-ին»,-նշել է Ուշակովը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38670