Ադրբեջանն ու Պակիստանը տարիներ շարունակ համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, այդ թվում ռազմա-տեխնիկական ոլորտում: Պակիստանը ռազմա-տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին ու շարունակելու է դա անել: Այդ մասին հայտարարել է պակիստանցի ռազմական փորձագետ Կայզեր Թուֆայլը:
Նա նշել է, որ Պակիստանը կարող է Ադրբեջանին զենքեր առաջարկել, որոնք հնարավոր կլինի կիրառել Լեռնային Ղարաբաղի լեռնային ռելիեֆի պայմաններում:
Ըստ նրա, Իսլամաբադը պատրաստ է ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ կապերի խորացմանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38552