ՊՆ-ն հայտնել է ողբերգական ավտովթարից զոհված 4 ժամկետային զինծառայողների անունները

Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ: Այս ամսին հայտնում է ՊՆ մամուլի խեսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու իր Facebook-յան էջում ներկայացնում զոհված զինծառայողների անունները:


1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ


Շատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք, ասված է նրա գրառման մեջ:


Այնուհետեւ Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել ու հայտնել, որ վիրավորները տեղափոխվում են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նրա խոսքով, նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։


ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ մակնիշի ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38500