Համաներմամբ այսօր ժամը 13-ի դրությամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ, որից 13-ը՝ օտարերկրյա քաղաքացի:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ազատ է արձակվել.
«Նուբարաշեն» ՔԿՀ – 16
«Արթիկ» ՔԿՀ – 28
«Վանաձոր» ՔԿՀ – 2
«Վարդաշեն» ՔԿՀ – 44
«Գորիս» ՔԿՀ – 7
«Հրազդան» ՔԿՀ - 24
«Աբովյան» ՔԿՀ – 20
«Սեւան» ՔԿՀ – 99
«Կոշ» ՔԿՀ – 43
«Արմավիր» ՔԿՀ – 34
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 13
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38486