Պակիստանը պատրաստ է ադրբեջանական բանակին տրամադրել բոլոր անհրաժեշտ զինամթերքները: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Զուբեյդա Ջալալ Հանը:
Նախարարը նշել է, որ Պակիստանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցությամբ ու պատրաստ է ադրբեջանական բանակին մատակարարել բոլոր անհրաժեշտ ռազմամթերքները:
Նա բարձր է գնահատել Բաքվի հետ ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության մակարդակը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38485