ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարթնանա նոր Վաշինգտոնում, որտեղ նրան կսպասի Ներկայացուցիչների ոչ բարեկամական պալատը:
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ դեմոկրատները եկել են իշխանության Թրամփի վարչակազմին լրջորեն ստուգելու խոստումներով:
«Դեմոկրատները կարող են նախաձեռնել Թրամփի նկատմամբ հետաքննություն, ստուգել նրա ընտանեկան բիզնեսը, ֆինանսական հայտարարագրերը և այլն: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների գերազանցությունը կարող է նաև նրանց հնարավորություն տալ ծանոթանալու Թրամփի հարկային տեղեկատվությանը»,- ասվում է նյութում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38481