Նավթ սպառողներին ծանր օրեր են սպասվում. Իրանի նավթի նախարար

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Իրանի նավթի գնման համար ԱՄՆ-ի կողմից նկատի առնված բացառումները պահանջարկին համապատասխան չեն: Նա կանխատեսել է, որ առաջիկա ամիսներին նավթ սպառողներին ծանր օրեր են սպասվում:


ՇԱՆԱ-ին տված հարցազրույցում նա ասել է. «Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու նավթի տարածաշրջանային որոշ արտադրողների հայտարարություններին, ԱՄՆ վարչակազմն ի վերջո պարտավորվեց հաստատել համաշխարհային շուկայում զգացվող նավթի խիստ պակասն ու այդ շուկային Իրանից կրճատելու անհնարին լինելը»:

«Նավթի լուրջ պահանջարկը և առաջարկի ու պահանջարկի միջև աններդաշնակությունը զգալով, նաև մեծ սպառողների վրա ճնշումները նվազեցնելու նպատակով, ԱՄՆ-ն որոշ երկրների թույլատրել է Իրանից նավթ ստանալ, սակայն այդ բացառությունները չեն բավարարում գոյություն ունեցող պահանջարկը»,-հայտարարել է Նամդար Զանգանեն:

Իրանի նավթի նախարարն ասել է. «ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների պատճառով ԱՄՆ վարչակազմը արհեստական կերպով իջեցրել է այդ երկրում նավթի ու բենզինի գինը և բնական կերպով առաջիկա ամիսներին գների հավելում է լինելու»:

ԱՄՆ գանձապահության նախարարությունը հակաիրանական պատժամիջոցների գործադրման հետ միաժամանակ, ութ երկրների, այդ թվում՝ Հարավային Կորեային, Ճապոնիային և Իտալիային թույլատրել է շարունակել Իրանից նավթի գնումը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38476