ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները պետք է դադարեցվեն. Յոհաննես Հան

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների վերջնական դադարեցման օգտին. հայտնում է dw.com-ը:


«Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին տեսանելի ապագայում իրատեսական չէ»,- ասել է նա Die Welt-ին տված հարցազրույցում` հավելելով, որ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի և Եվրամիության համար ավելի ազնիվ կլիներ այլ ուղիներով գնալ և դադարեցնել բանակցությունները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38459