Ադրբեջանի ՊՆ-ն` Հայաստանի հետ ուղիղ հեռախոսակապի մասին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմանի հեռախոսակապ է գործում:


Haqqin.az-ը դիմել է Ադրբեջանի ՊՆ` տվյալ հայտարարությունը մեկնաբանելու համար: Կայքին հայտնել են, որ կապը նախարարությունների միջև չէ, Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ընտրվել է պատասխանատու անձ, որը պետք է կապ հաստատի Հայաստանի հետ` շփման գծում իրավիճակի հետ կապված, սակայն նա Ադրբեջանի ՊՆ աշխատակիցը չէ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38455