Թուրքական հասարակության 60 տոկոսն իրեն ազգայնական է համարում

Mediar ընկերության կողմից իրականացված հարցման համաձայն, թուրքերի 46,48% կարծիքով, օտարերկյա պետությունները տնտեսական հարձակում են սկսել Թուրքիայի դեմ, իսկ 57,89% կարծիքով`հանրապետությունը պայքարում է տնտեսական ճգնաժամի դեմ`սխալ քաղաքականության պատճառով:


Հարցվածների 77,86% նշում է, որ զգում են տնտեսական ճգնաժամի առկայությունը,  չնայած կառավարությունը հերքում է դրա գոյությունը:


Ստամբուլում իրականացված հարցումը ցույց է տվել, որ թուրքական հասարակության 60 տոկոսն իրեն ազգայնական, պահպանողական և Աթաթուրքի գաղափարների կրող է համարում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38441