Լուկաշենկո. Բելառուսում Ռուսաստանի ռազմական բազայի անհրաժեշտություն չկա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի տարածքում այլ պետությունների, այդ թվում, Ռուսաստանի ռազմական բազաների ստեղծման անհրաժեշտություն չի տեսնում: Երկրի ղեկավարն այս մասին այսօր ասել է ամերիկյան մի խումբ վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է նաեւ այն մասին, որ Բելառուսը ՌԴ-ի հետ ռազմական միության մեջ է, որի հարաբերությունները Արեւմուտքի հետ ներկայումս ամենալավ վիճակում չեն:

«Այնուամենայնիվ, Բելառուսի տարածքում այլ պետությունների բազաներ մինչ այժմ չեն եղել», - ասել է Բելառուսի նախագահը: Նրա խոսքով, Բելառուսի տարածքում ռուսական բազայի խնդիրը հաճախ քննարկվում է: «Հորինված խնդիր: Մենք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքում ենք: Այստեղ լինի ռազմակայան, չլինի` բացարձակապես տարբերություն չկա: Եվ մենք այստեղ այդ բազան չենք տեղակայում, ոչ թե այն պատճառով, որ ուզում ենք ձեզ կամ ինչ որ մեկին ցույց տալ, որ մենք ինքնիշխան եւ անկախ ենք: Մենք չենք տեղակայում, քանի որ այն այստեղ անհրաժեշտ չէ:

Մենք ինքներս, մեր գաղափարով, Ռուսաստանի Դաշնության հետ ռազմապաշտպանական ծրագրի համաձայն կապահովենք այն գործառույթները, որոնք մեզ են վերաբերում», - ընդգծել է նախագահը:

«Ավելին, մեր զինվորականները ի վիճակի են արդյունավետորեն դիմակայել, եթե անհրաժեշտ լինի Բելառուի տարածքում ցանկացած ագրեսիային կամ հակամարտությանը: Որովհետեւ մենք մեր հողի վրա ենք: Մենք կարող ենք կատարել այն գործառույթները, որոնք ՌԴ-ի հետ պայմանգրով վերաբերուևմ են մեզ: Եթե մենք չկարողանայինք այդ անել, հավատացեք, մենք ինքներս կդիմեինք ՌԴ-ին, որպեսզի նրանք ապահովեին մեր անվտանգությունը: Նման անհրաժեշտություն դեռ չկա», - ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38435