ԱԳՆ-ն խուսափում է կանխատեսումներ անել ՀԱՊԿ-ի հարցում

ՀՀ ԱԳՆ-ն չի պատրաստվում կանխատեսումներ անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ:


ԱԺ-ում 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Ծառուկյան խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ զարգացումներ է կանխատեսում ԱԳՆ-ն այս հարցում, չէ որ այդ պաշտոնը ՀՀ-ի ներկայացուցիչը պետք է զբաղեցներ մինչև 2020 թվականը:


Ի պատասխան հարցադրման, ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հիշեցրեց, որ այս հարցը քննարկվում է ՀԱՊԿ-ում, անդամ պետությունների ԱԳ նախարարների առաջարկով: Նրա խոսքով, կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը կարգավորված չէ և ներկայումս հենց այդ խնդրի լուծմանն են ուղղված անցկացվող խորհրդատվությունները: 


«Ես չեմ ցանկանում կանխատեսել քննարկումները արդյունքը, որոնք կկայանան նոյեմբերի 8-ին»,- նշեց Նազարյանը՝ հավելելով, որ քննարկումները փակ են լինելու:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38422