Այսօր ժամը 8:25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 18-ամյա Արիստակես Էդուարդի Ազատյանը:
Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի ռազմական գերատեսչությունը «կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», ասված է հաղորդագրությունում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38407