ԱՄՆ-ը պատժամիջոցներով փորձում է խեղդել մրցակցությունը. Մեդվեդև

ԱՄՆ-ը պատժամիջոցներ և մաքսատուրքեր է սահմանում, որպեսզի «խեղդի մրցակցությունը»: Այդ մասին Չինաստանում հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը:


Նրա խոսքով` պրոտեկցիոնիզմի քաղաքականությունը, որը վարում է Վաշինգտոնը, ուղղված է այն բանին, որպեսզի «շատ կոշտ վերահսկողության տակ պահի» ապրանքների և ծառայությունների ազատ փոխանակման համակարգը:


«Ի վերջո, ես վստահ եմ, որ դրանից կտուժի նաև ամերիկյան տնտեսությունը»,- ասել է Մեդվեդևը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38399